26.06.2024|
20:29
«Քիչ բան եմ հիշում ես իմ դառն ու տխուր մանկությունից։ Ասես երազի մեջ միտս է գալիս մեջքը կորացած, կծկված տատս, նրա թևերի սուրմաները, կարմիր մահուդե գոտին։ Հիշում եմ մազը թափված մեր պառավ շանը, մեր չալ կատվին, որ ծտեր ու ծիծեռնակներ էր բռնում ու մտնելով հին կարասի հետևը` մռմռալով լափում»,- վաղ մանկության պատկերներն այսպես է վերակենդանացրել արձակագիր Սերո Խանզադյանը։